տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանն ի վիճակի չէ վերահսկել Սիրիայում իր քաղաքացիների գործողությունները․ Էլմար Մամեդյարով

Ադրբեջանն ի վիճակի չէ վերահսկել Սիրիայում իր քաղաքացիների գործողությունները․ Էլմար Մամեդյարով

237
0

158612_421911

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է այդ երկրի քաղաքացի գրոհայինների մասնակցությունը Սիրիայի պատերազմին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

«Ինչպես հայտնի է՝ լարված դրության պատճառով Սիրիայում Ադրբեջանի դեսպանատունը տեղափոխվեց Լիբանան։ Մեզ դժվար է  վերահսկել Սիրիայի տարածքում համաքաղաքացիների գործողությունները։ Ուշադիրր հետևում ենք իրադարձություններին և, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի մեր համաքաղաքացիները չզոհվեն Սիրիայում», — ասել է նախարարը։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։

Հիշեցնենք, որ մամուլում պարբերաբար հայտնվում են լուրեր Սիրիայի կառավարական զորքերի կողմից գերեվարված կամ սպանված գրոհայինների մասին, ովքեր ունեն Ադրբեջանի քաղաքացիություն կամ ծագում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here