Araratnews.am-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երեկ գիշեր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը:
« Մոտ 50 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Սակայն մեր կողմից պատասխան չի եղել, քանի որ նախ կա համաձայնություն, բացի դրանից այդ կրակոցները անկանոն են, իսկ եթե նրանց կրակոցները լինեն նպատակային՝ մենք չենք լռի»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter–ում գրել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու հրադադարը, հատկապես Օլիմպիական խաղերի ժամանակ։