տուն Քաղաքական Միջազգային Աբբասը պատրաստ է հրավիրել ՆԱՏՕ-ին՝ պաշտպանելու սեփական սահմանները

Աբբասը պատրաստ է հրավիրել ՆԱՏՕ-ին՝ պաշտպանելու սեփական սահմանները

185
0

Mahmud-Abas-527

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը The New York Times-ի հետ զրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Հիշեցնենք, որ ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների նոր փուլ է սկսվել:

Մահմուդ Աբբասն ասել է, որ Պաղեստինը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ոչ թե երեք, այլ հինգ տարի սպասել, մինչև Իսրայելն Արևմտյան ափից դուրս կբերի իր զորքերը: Մինչ այդ, Թել Ավիվի համալսարանում իր ելույթի ժամանակ նա ասել էր, որ այդ փուլը չպետք է գերազանցի 3 տարին: Իսրայելական կողմը ցանկանում է, որպեսզի այդ փուլը տևի 10-15 տարի:

Պաղեստինցիները նույնիսկ պատրաստ են ՆԱՏՕ-ի զորքերին թույլատրել տեղակայվել սեփական տարածքում, որոնք կպաշտպանեին ապագա պաղեստինյան պետության սահմանները, այդ թվում` Արևելյան Երուսաղեմում: «Երրորդ կողմը կարող է մնալ, որպեսզի հանգստացնի իսրայելցիներին և պաշտպանի մեզ»,- ասել է Աբբասը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here