American Apparel հագուստ արտադրող ամերիկյան ընկերությունն իրեն թույլ է տվել իրականացնել մի անսովոր ակցիա։
Կանացի ներքնազգեստի նոր տեսականու գովազդում որպես մոդել ընկերության աշխատակիցներն ընտրել են 62-ամյա Ջեկի Օ´Շոգնեսիին։ Որքան էլ տարօրինակ է հնչում, այս կերպարն ամերիկացիներին դուր է եկել։ Հաղորդում է Daily Mail-ը։
Ընկերության կողմից թողարկված գովազդային պաստառների վրա գրված է եղել. «Բոլոր տարիքները հնազանդվում են սեքսուալությանը»։ Չնայած լրագրողների քննադատությանը՝ գովազդը զգալի շահույթ է բերել American Apparel-ին։