ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով ներկայում գտնվում է Գերմանիայում, Մյունխենի համաժողովում կհանդիպի Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։
Սա կլինի Քերիի առաջին հանդիպումն ընդդիմադիրների հետ։ Փետրվարի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ կհանդիպեն Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն, Ռուսլանի Լիժիչկոն։ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերով՝ ԱՄՆ-ը չափավոր լավատեսորեն է տրամադրված ընդդիմության և իշխանությունների միջև հաջող բանակցությունների կապակցությամբ։