տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Կիև

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Կիև

169
0

754073514

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը փետրվարի սկզբին մտադիր է այցելել Կիև։ Այս մասին ասվում է Reuters գործակալության հաղորդագրության մեջ։

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի այցի հիմնական նպատակը երկրի իշխանությունների և ընդդիմության հետ հանդիպելն է։ Նուլանդն արդեն մեկ անգամ այցելել է Ուկրաինայի մայրաքաղաք, երբ Եվրամայդանը դեռ նոր էր ակտիվացել, և պահանջում էր ստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը։

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի մեկին հանդիպելու է ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here