Կալիֆոռնիան կարող է դառնալ առաջին նահանգը, ուր ինչպես և ծխախոտի դեպքում, գազավորված ըմպելիքների վրա կլինեն զգուշացնող գրություններ։ Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը։
Նույն աղբյուրի համաձայն, տեղի իշխանությունները և առողջապահության ոլորտի փորձագետները նախատեսում են ընդունել օրենք, որն արտադրողներին կպարտադրի գազավորված ըմպելիքների շշերի վրա փակցնել զգուշացնող պիտակներ։
Նշվում է, որ պիտակների վրա գրված է լինելու, որ այս ըմպելիքների պարբերաբար օգտագործումը կհանգեցնի ճարպակալության, կարիեսի առաջացման և շաքարախտի։