Դերասան Սեյմուր Հոֆմանի մահը, ով, ենթադրվում է, որ կյանքից հեռացել է հերոինի գերդոզավորումից, The Los Angeles Times-ի ուշադրությունն է գրավել ԱՄՆ-ում թմրանյութի այդ տեսակի օգտագործման աճի վրա։
Պարբերականը նշում է, որ այժմ ԱՄՆ-ում հերոինի օգտագործման մակարդակը հիշեցնում է 1970-ական թվականները, երբ թմրանյութը հատկապես «ընդունված» էր հայտնի մարդկանց կողմից։ 1980-ականներին հերոինի հեղինակությունն ընկավ, սակայն հիմա մասնագետները գտնում են, որ հերոինը կրկին մեծ տարածում է ստացել։
2012 թվականին ԱՄՆ-ում ավելի քան 660 հազար մարդ հերոին է օգտագործել։ Այս ցուցանիշը 100%-ով աճել է 2007 թվականի համեմատ։ 2010 թվականին գերդոզավորումից մահացել է 3 հազար մարդ։