տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում համակարգչային խաղերի շուկան նախորդ տարի կազմել է 15,3 միլիարդ դոլար

ԱՄՆ-ում համակարգչային խաղերի շուկան նախորդ տարի կազմել է 15,3 միլիարդ դոլար

135
0

Computer-Games

ԱՄՆ-ում համակարգչային խաղերի սիրահարները անցած տարի ծախսել են 15,39 մլրդ դոլար, ինչը մեկ տոկոսով ավելի է, քան նախորդ տարում: Այս մասին ասվում է NPD Group հետազոտական ընկերության զեկույցում:

Ֆիզիկական անձինք այս նպատակով ծախսել են 6,34 մլրդ դոար: Արդեն արտադրված և գոյություն ունեցող խաղերի վարձակալության վրա ծախսվել է 1,83 մլրդ: Կրիչների վրա խաղերի վաճառքը նվազել է 11%-ով՝ նախորդ տարվա համեմատ: Վերլուծաբանները հաշվարկել են, որ 2013 թվականին ԱՆ բնակչության 36%-ը, որի տարիքը բարձր է 13-ից, խաղերը գնել են համացանցից: Այս թվերը ցույց են տալիս, որ խաղային բովանդակության վաճառքը համացանցի միջոցով դառնում է շուկայի կարևոր բաղադրիչը: