տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում կտրուկ նվազել է աբորտների թիվը

ԱՄՆ-ում կտրուկ նվազել է աբորտների թիվը

213
0

3e9543c0a42bd6d57bc70dc573623d65

ԱՄՆ-ում աբորտների թվաքանակը հասել է 1973 թվականից հետո ամենացածր մակարդակի: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը` հիշեցնելով, որ 41 տարի առաջ ԱՄՆ-ի գերագույն դատարանը որոշում էր կայացրել օրինականացնելու աբորտները երկրի 50 նահանգներում:

Guttmacher ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 2011 թվականին ամեն 1000 կնոջը բաժին է ընկել 17 աբորտ, ինչը 13%-ով պակաս է 2008 թվականի ցուցանիշից: Ամենաբարձր մակարդակը եղել է 1980 թվականին` 29 աբորտ յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվարկով: Մասնագետները նշում են, որ պատճառը հակաբեղմնավորիչ ավելի լավ միջոցների արտադրությունն է:

Բացի այդ, նրանք պարզել են, որ պատճառներից մեկն էլ տնտեսական է, քանի որ մարդիկ սկսել են ավելի լուրջ վերաբերվել հնարավոր հղիությանն ու դրա ընդհատմանը տնտեսական այս ճգնաժամի պայմաններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here