Ամերիկյան Մինեսոտա նահանգում երգող խաղալիք ձուկը վախեցրել է գողին, ով ցանկանում էր կողոպտել խանութը:
Big Mouth Billy Bass(Մեծաբերան Բիլլի) անունը կրող խաղալիքն իրենից ներկայացնում է տախտակին ամրացված ձուկ: Հատուկ կոճակը սեղմելու դեպքում ձուկը սկսում է շարժել գլուխն ու պոչը Take Me to the River խմբի Talking Heads երգի ներքո:
Խանութում, ուր ներխուժել էր գողը, այսպիսի մի խաղալիք էր դրված մուտքի դռան մոտ, որպեսզի ողջունի բոլոր այցելուներին: Ինչպես փոխանցում է ոստիկանությունը, գողը, մտնելով խանութ, վախեցել է երաժշտությունից, նկատելով խաղալիքը՝ կոտրել է այն, ինչից հետո փախուստի է դիմել:
Korrespondent.net-ի հաղորդմամբ ոստիկանությունը հաղորդում է, որ անհաջողության մատնված գողին ոչ մի արժեքավոր իր իր հետ վերցնել չի հաջողվել: