տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում արգելվել է մահապատիժը մահաբեր լուծույթի անորակության պատճառով

ԱՄՆ-ում արգելվել է մահապատիժը մահաբեր լուծույթի անորակության պատճառով

268
0

clip_image001_thumb[1]

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի դաշնային դատարանը որոշում է կայացրել հետաձգել դատապարտյալի մահապատժի իրականացումը 90 օրով, որպեսզի այդ ընթացքում որոշի, թե ինչ լուծույթներ են անհրաժեշտ օգտագործել մահապատիժներն իրականացնելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Խնդիրն այն է, որ նախորդ մահապատժի ժամանակ նոր լուծույթի օգտագործման հետևանքով մահապատժի ենթարկվածը շատ երկար ժամանակ է տանջանքների ենթարկվել։ Հունվարի կեսերին իրականացված մահապատժի ժամանակ պենտոբարբիտալի փոխարեն օգտագործվել է միդազոլամի և հիդրոմորֆոնի խառնուրդ։ Սպասվում էր, որ մահը շատ արագ վրա կհասնի, սակայն դատապարտյալ Դենիս ՄըքԳուաերը երկար ժամանակ ջղաձգումների մեջ է եղել։ ՄըքԳուաերի փաստաբանները պատրաստվում են դատի տալ քրեակատարողական հիմնարկին՝ անորակ լուծույթի համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here