տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում այսօր նշվում է սեւամորթների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի տոնը

ԱՄՆ-ում այսօր նշվում է սեւամորթների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի տոնը

170
0

kingphoto

Այսօր ԱՄՆ-ում նշվում է Մարտին Լյութեր Քինգի համազգային տոնը։ Ամբողջ երկրով մեկ կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ նվիրված սեւամորթ ամերիկացիների իրավունքների համար պայքարող ամենահայտնի գործչի հիշատակին։ Այս տարի կլրանար՝ 1968թ Մեմֆիսում (Թենեսի նահանգ) հրազենից սպանված Քինգի 85 ամյակը։
Ավանդույթի համաձայն, ամենամարդաշատ ակցիաները կանցկացվեն Ատլանտայում, որտեղ ապրել եւ գործել է, իսկ հետագայում՝ նաեւ իր վերջին հանգրվանն է գտել նշանավոր ազատամարտիկը։

«Ես երազանք ունեմ։ Ես երազանք ունեմ, որ երբեւիցե այնտեղ՝ Հարավում, Ալաբամայում սեւամորթ աղջիկներն ու տղաները ձեռք-ձեռքի կտան սպիտակամորթ իրենց հասակակիցների հետ՝ ինչպես քույր ու եղբայր»։ Սրանք Մարտին Լյութեր Քինգի ամենահայտնի խոսքերն են, որոնք գիտի յուրաքանչյուր ԱՄՆ քաղաքացի՝ սկսած աշակերտական նստարանից։

«Ոչ բռնության, ազատականության փիլիսոփայությունը, որի կոմնակիցն էր Մարտին Լյութեր Քինգը, այսօր շատ ավելի ակտուալ է, քան երբեք։ Չգիտեմ ինչու, ԱՄՆ-ում գոյություն ունի բռնության հակում, որի դեմ պետք է պայքարել»,- նախօրեին հայտարարել է Քինգի դուստր Բերնիսը, ով ղեկավարում է Ատյանտայում նրա անունով գործող կենտրոնը։

Համարվում է, որ Քինգին կրակել է հանցագործ-ռեցիդիվիստ, բանտից փախուստի դիմած Ջեյմս Էրլ Ռեյը։ Ձերբակալությունից հետո նա խոստովանել է իր մեղքը եւ դատապարտվել 99 տարի ազատազրկման։ Ռեյը մահացել է 1998թ.։ Շատ փորձագետներ ջանում էին ապացուցել, որ սպանությունը պատվիրված էր, սակայն փաստեր չունենալու պատճառով այդպես էլ արդյունքի չհասան։
Անցյալ տարվա վերջին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը հայտարարել է, որ ցանկանում է Քինգի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել։ Գլխավոր դերը կատարելու է Ջեյմի Ֆոկսը, ով «Օսկար» էր ստացել Ռեյ Չարլժի դերակատարման համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here