ԱՄՆ-ն չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին և չի պատրաստվում ապագայում անել դա: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ում ուշադիր հետևում են Թուրքիայում կոռուպցիոն սկանդալին և ընթացող հետաքննությանը:
Հիշեցնենք, որ անցած ամիս Թուրքիայի ոստիկանությունն ու իրավապահ այլ մարմիններ ձերբակալել են մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների, որոնք մեղադրվում են կոռուպցիոյի մեջ: Վարչապետ Էրդողանը, որի կառավարության 3 նախկին անդամներ նույնպես ներգրավված են այս գործում, ոստիկանության գործողությունները որակեց որպես արտաքին ուժերի միջամտության փորձ Թուրքիայի ներքին գործերին: