տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի գործընկերների դեմ, եթե սկսեն համագործակցել Իրանի...

ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի գործընկերների դեմ, եթե սկսեն համագործակցել Իրանի հետ

197
0

n00317147-b

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են իրենց արտասահմանցի գործընկերներին, որ կարող են պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր Թեհրանի հետ կսկսեն համագործակցել մինչև պատժամիջոցների վերացումը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«Մենք պատժամիջոցներ կկիրառենք այն երկրների նկատմամբ, որոնք գործում են` շրջանցելով սահմանափակումները, որոնք կիրառվում են Իրանի դեմ: Դա տեղի կունենա անկախ այն բանից, թե արդյոք այդ երկիրը մեր գործընկերն է կամ հակառակորդը», — ասել է  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների կոմիետում: «Թեհրանն առայժմ բաց չէ լիարժեք գործարար ակտիվության համար, քանի որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացոմը ժամանակավոր է, սահմանափակ և ունի կոնկրետ նպատակ», — ասել է Շերմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here