The Financial Times-ը գրում է, որ ռուսական գազից ստացված եկամուտները թույլ են տվել Վլադիմիր Պուտինին ավելի խիզախ լինել արտաքին քաղաքական ոլորտում, ինչպես նաև անցկացնել ձմեռային օլիմպիական խաղերի պատմության ամենթանկ թատերական բեմականացումը։
ԱՄՆ-ն ռուսական «Գազպրոմին» համարժեք գործիքով՝ էներգետիկ ոլորտի հեղափոխությամբ թույլ կտա թուլացնել ռուսական վերահսկողությունը հարևանների նկատմամբ։ Ինչպես գրում է թերթը, շերտաքարային գազի ստացումը վերջին 5 տարում զգալի նվազեցրել են գազի գներն աշխարհում։ Այդ մեթոդով ստացված գազը կազմում է «Գազպրոմի» առաջարկած գազի գնի երրորդ մասը։ Եթե նույնիսկ սրան գումարենք տեղափոխման գումարը, ապա այն զգալի ցածր կլինի ռուսական գազից։
Հայտնի է, որ նավթային հարուստ պետությունները, որտեղ ավտորիտար ռեժիմներ են ուժեղացնում ներքին ճնշումները, եթե նավթի գները բարձր են՝ պատրաստ են գնալ փոխզիջման, երբ դրանց գներն ընկնում են։ ԱՄՆ-ն ներկայում հնարավորություն ունի լուրջ ճնշում գործադրել և նվազեցնել աշխարհում էներգակիրների գները՝ իր դաշնակիցներին հնարավորություն տալով ստանալու ավելի էժան վառելիք, նշում է հոդվածագիրը։