տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի հայտարարությունները չեն նպաստում հարցի լուծմանը. Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի հայտարարությունները չեն նպաստում հարցի լուծմանը. Իրանի ԱԳ նախարար

249
0

zarif_wide-45620830a032de258fcdfd3ffe63fdab487afc2f-s6-c30

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաների վերջին հայտարարություններն ամենևին էլ չեն նպաստում հարցի կարգավորմանը, եթե նույնիսկ դրանք նախատեսված են ԱՄՆ ներքին լսարանի համար:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը նախօրեին ասել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի բոլոր այն պետությունների դեմ, որոնք Իրանի հետ կսկսեն համագործակցել մինչև պատժամիջոցների վերացումը: Բացի այդ, Շերմանն ասել էր, որ Իրանի հետ ստորագրված նախնական պայմանագիրը «իդեալական չէր», այնուամենայնիվ, ապահովել է որոշակի առաջընթաց:

Զարիֆը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կփորձի որոշումներ գտնել՝ հիմնվելով գործող իրողությունների վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here