ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլատրել է ամերիկացի զինվորականներին մորուքներ պահել և մուսուլմանական գլխարկներ կրել։ Այս մասին հաղորդում է Պենտագոնի պաշտոնական կայքը։
Նոր հրահանգի համաձայն՝ սահմանվել է հագուստի և արտաքին տեսքի նոր կանոնակարգ։ Չսահմանված գլխարկներ կամ մորուք կրելը թույլատրվում է, եթե դա պահանջում է կրոնը։ Նշվում է, որ յուրաքանչյուր դիմում քննարկվելու է անհատական կարգով։ Որոշումները կայացվելու են տվյալ զորամասի ղեկավարության կողմից։