տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ դեսպանատան երեք աշխատակից դուրս են հրավիրվել Վենեսուելայից

ԱՄՆ դեսպանատան երեք աշխատակից դուրս են հրավիրվել Վենեսուելայից

205
0

madurorojo

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստվում է երկրից դուրս հրավիրել Միացյալ Նահանգների դեսպանատան երեք դիվանագետների։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Մադուրոն հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուային, որպեսզի նա ամերիկյան դեսպանատան երեք աշխատակցների հայտարարի «պերսոնա նոն գրատա»՝ Վենեսուելայի կառավարության դեմ գործողություններին մասնակցելու համար։ Առայժմ չի մանրամասնվում, թե որ դիվանագետների մասին է խոսքը։

Տեղեկացնենք, որ Վենեսուելայում արդեն մի քանի օր է տեղի են ունենում հակակառավարական մեծ ցույցեր։ Դրան ի պատասխան իշխանությունը փողոցներ է դուրս բերել իր կողմնակիցներին։