Արաբական Միացյալ Էմիրություններում փոստն այսուհետ կհասցվի անօդաչու սարքերի միջոցով։ Այս մասին հաղորդում են էմիրական լրատվամիջոցները։
Պետական ծառայությունների մակարդակը բարձրացնելու համար՝ փաստն ու փաստաթղթերը հաճախորդներին կհասցվեն այդ սարքերի միջոցով։ Սարքերը ստեղծել է ինժեներ Անդ Ալ-Ռահման Ալ-Սերքալը։ Առաջիկա վեց ամիսներին ընթացքում սարքը կփորձարկվի Դուբայում, ինչից հետո այն շահագործման կհանձնվի երկրի ամբողջ տարածքում։