Այսօր Ազգային Ժողովի նիստին «կողմ» 44, «դեմ» 58 եւ «ձեռնպահ» 3 ձայների քվեարկությամբ չընդունվեց գազի պարտքի եւ սակագնի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձանժողով ստեղծելու ոչ իշխանական 4 ուժերի առաջարկը :
ՄԻնչ քվերակության սկսվելը, «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը կոչ արեց բոլոր պատգամավորներին՝ կողմ քվեարկել այս հանձնաժողովի ստեղծմանը, որպեսզի բացահայտվի, թե որտեղից է առաջացել գազի պարտքը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բարգրատյանը նույնպես հանդես եկավ կողմ քվեարկելու կոչով:
Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը նշեց.
«Բավականին շատ հնչեցին վերջին օրերին ելույթներ այս մասին, սա հիմնականում զազրախոսություն է: Առավել եւս սկսել են մեր փոխարեն մտածել, մենք գիտենք ինչ ենք անում, մենք մեր պատասխանատվության տերն ենք, եւ ես կոչ եմ անում դեմ քվերակել»:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալուց հետո, ձայների մեծամասնությամբ՝ երկու օր Ազգային Ժողովում քննարկման դրված առաջարկը չընդունվեց:
Նիստին այսօր գրանցված է 105 պատգամավոր: