Ազգային ժողովի 50-ից ավել աշխատակիցներ բողոքի դիմում են ներկայացրել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին իրենց դժգոհությունն արտահայտելովˋ ընդդեմ կուտակային կենսաթոշակների: Նրանց աշխատավարձից «գաղտնի կերպով» պահումներ է կատարվել պարտադիր կուտակման համար, որի մասին աշխատակիցները տեղեկացել են փետրվարի 1-ին:
ՀՅԴ խմբակցության փորձագետ Անի Ավետիսյանն, ով անձամբ դիմում է ներկայացրել, նույնպես բողոքում է, որ իր աշխատավարձից պահում են կատարելˋ հաշվի չառնելով Սահմանադրական դատարանի որոշումը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ եւ 86.3-րդ հոդվածները կասեցնելու վերաբերյալ: