ТАСС-ն ու Russia Today-ը հերքել են միավորվելու մասին լուրերը, հաղորդում է «Говорит Москва»-ն:
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը այդ լուրը սուտ է անվանել: Իսկ ТАСС-ի փոխտնօրեն Միխայիլ Գուսմանը լուրը չի էլ մեկնաբանել:
«Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը թվիթերում գրել է, որ լրատվական գործակալությունները կարող են միավորվել: Նրա տեղեկության համաձայն, նման ելքը հնարավոր է, եթե Մարգարիտա Սիմոնյանը НТВ հեռուստաալիք տեղափոխվի: Բացի այդ, հաղորդվում էր, որ միավորված գործակալությունը կարող է գլխավորել ТАСС-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը: