տուն Հասարակություն «Пеноксал® forte» ԿԱՀ-ն համապատասխանության գնահատում է անցել

«Пеноксал® forte» ԿԱՀ-ն համապատասխանության գնահատում է անցել

180
0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, 2020թ-ի հունվարին ԿԱՀ-ների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել էին, որ «Пеноксал® forte» հավելումը չունի համապատասխանության գնահատման հավաստագիր, իսկ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Տրվել էին կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու մասին, սահմանվել է ժամկետ ապրանքատեսակը ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան գնահատում անցկացնելու և գրանցելու համար: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը:

«Մեդ Ալյանս» ընկերությունը կատարել է Տեսչական մարմնի հանձնարարականը, «Пеноксал® forte» կենսաբանական ակտիվ հավելումն անցել է համապատասխանության գնահատում և ստացել պետական գրանցում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է նշված ապրանքանիշի կասեցումը: