տուն Քաղաքական Միջազգային Мoody’s-ը նվազեցրել է ռուսական վարկանիշները

Мoody’s-ը նվազեցրել է ռուսական վարկանիշները

118
0

a2149537ad2e38c5af353701d86

Мoody’s միջազգային վարկանշային գործակալությունը այսօր նվազեցրել է ռուսաստանյան պարտատոմսերի ինքնիշխան վարկանիշը՝ Baa2-ից այն հասցնելով A3-ի, իսկ արտարժույթվ դեպոզիտների վարկանիշը Ba1-ից Baa2-ի։ Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, պարտատոմսերի և ազգային արտարժույթով դեպոզիտների վարկանիշը Baa1-ից հասցվել է A3-ի։ Նշվում է նաև, որ այս ամենը չի ազդում ՌԴ-ի ինքնիշխան վարկանիշի վրա, որը գտնվում է Baa2 մակարդակի վրա բացասական կանխատեսմամբ։

Мoody’s-ը կանխատեսում է, որ հաջորդ տարի նվազելու են ՌԴ միջազգային պահուստները։ Վարկանիշների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ռուսական ընկերությունները հնարավորություն չեն ունենալու ներգրավվել օտարերկրյա վարկեր և կատարելու պարտատոմսերով իրենց վճարումները։