Матч ТВ-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ժուրավելը Հենրիխի հետ հանդիպել է լոնդոնյան ակումբի մարզաբազայում: Լրագրողը հայտնել է, թե իրենց հանդիպման ընթացքում ինչ է ասել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին.
«Էմերին, որն այդ պահին անցնում էր մեր կողքով, ասաց. «Սպասում ենք, թե երբ կվերադառնաս: Դու մեզ շատ ես պետք»:
Վստահ եմ, որ «Զենիթի» հետաքրքրության մասին տեղեկությունը սուտ է: Պարզապես Մխիթարյանով տեսականորեն հետաքրքրված են ՌՊԼ-ի բոլոր ակումբները»,- գրել է Ժուրավելը: