Մոսկվայի КВН-ի թիմի «Հայաստանի հավաքականը» հաղորդել է իր խաղացողի ՝ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի առողջական վիճակի մասին:
Համաձայն թիմի Instagram-ի էջի տարածած հաղորդագրության՝ Գրիգորյանը հունվարի 8-ին կաթված է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մնացել մինչև հունվարի 21-ը, ապա դուրս է գրվել, քանի որ վերականգնվում էր: Այնուամենայնիվ, առողջական վիճակը կտրուկ վատացել է:
«Հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անեվրիզմ ախտորոշմամբ: Հիմա Հովիկը խոր կոմայի մեջ է: Նա ինքնուրույն է շնչում, սակայն ուղեղի մեծ հեմատոմայի պատճառով դեռևս հնարավոր չէ վիրահատել նրան»,- ասվում է թիմի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մասնակցի գիտակցությունը վերականգնելուց հետո հնարավոր կլինի վիրահատություն կատարել: Թիմը օգնություն է խնդրում վիրահատությունը ֆինանսավորելու համար, որը վերականգնման հետ միասին կարժենա 1,5 միլիոն ռուբլի: Այս պահի դրությամբ արդեն հավաքվել է 998 հազար ռուբլի: