տուն Քաղաքական Հայաստան Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ հանցագործությունները չպետք է մոռացվեն.ԵՄ

Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ հանցագործությունները չպետք է մոռացվեն.ԵՄ

194
0

Եվրամիությունը հետեւողականորեն իր աջակցությունն է հայտնում ցեղասպանությունը կանխելու միջոցառումներին եւ ոգեկոչում է այն ժողովուրդների զոհերի հիշատակը, որոնք այս ճակատագրին են արժանացել: Այս մասին մայիսի 14-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: «Անցյալը չպետք է մոռացվի, քանի որ արժանապատիվ ապագա հնարավոր է միայն անցյալի «մութ կողմերը» ընդունելու դեպքում:

Ամեն տարի ապրիլին մենք միանում ենք միջոցառումներին՝ ի հիշատակ հայերի դեմ իրականացված ոճրագործության զոհերի: Անհրաժեշտ է բացառել այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ: Հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները չպետք է մոռացվեն»,- ասել է նա: