տուն Հասարակություն Օնլայն առեւտրից օգտվողներ, զգուշացե՛ք

Օնլայն առեւտրից օգտվողներ, զգուշացե՛ք

260
0

Հայաստանում օնլայն առեւտուրն աստիճանաբար ակտիվանում է: Տարածված օնլայն էլեկտրոնային կայքերից բացի՝ շոփինգի սիրահարներին ծանոթ է նաև «Joom» հարթակը:

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ խաբեության դեպքեր են վերջերս եղել:

Ծրագրի պատասխանատուները էլեկտրոնային հաղորդագրություն են ուղարկել իրենց օգտատերերին եւ հորդորել զգուշանալ բանկի աշխատակից ներկայացողներից, որոնք կայքից օգտվողներից պահանջում են բանկի քարտի տվյալներ:

Օգտատերերի քարտի տվյալների արտահոսքը հայտնի է դարձել օրեր առաջ ծրագրի պատասխանատուներին: Ներսում հետաքննություն են արել եւ իմացել՝ արտահոսքը եղել է կապալառու ընկերության աշխատակցի աջակցությամբ: Փաստերը կհանձնվեն իրավապահներին: Ծրագրի պատասխանատուները հորդորում են հետեւել իրենց խորհուրդներին: