տուն Լուրեր Օբաման այս անգամ ևս չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը

Օբաման այս անգամ ևս չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը

121
0

Obama speaks about the crisis in Ukraine from the White House in Washington

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել հայերին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը ստորև.

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը (Meds Yeghern) եւ հարգում հիշտակը նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: Մենք հիշում ենք սարսափը, թե ինչ տեղի ունեցավ 99 տարի առաջ, երբ մեկուկես միլիոն հայեր սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին, եւ մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կորսված կյանքերի ու հոգեկան տառապանքների համար»: