տուն Uncategorized Քիմ Քարդաշյանը`Քանյե Ուեսթի իրենից բաժանվելու հայտարարության մասին

Քիմ Քարդաշյանը`Քանյե Ուեսթի իրենից բաժանվելու հայտարարության մասին

116
0

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Ինստարգրամի իր էջում Քարդաշյանը գրել է, որ Ուեսթի մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ»,- գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։

Ի դեպ, Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։

1in.am