տուն Աշխարհ Քարդաշյանները սատարում են հայերին՝ կոչ անելով հետևորդներին գրառումներ անել

Քարդաշյանները սատարում են հայերին՝ կոչ անելով հետևորդներին գրառումներ անել

61
0

Աշխարհահռչակ հեռուստաաստղեր Քլոե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները հայ-ադրբեջանական սահմանին բախումների ֆոնին «Istagram»-յան իրենց էջերում Հայաստանին սատարող գրառումներ են կատարել, իրենց միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել Ադրբեջանի սադրանքների մասին, կոչ արել Հայաստանի և Արցախի վերաբերյալ հրապարակումներ արել: Քարդաշյաններն իրենց միկրոբոլգի «սթորի» բաժինը «ողողել» են հայկական եռագույնով:

Քորթնի Քարդաշյանը կիսվել է «Զարթոնք»-ի հրապարակումներով, որոնցում ասվում է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում՝ առաջարկելով օգնելու չորս տարբերակ: Առաջինով առաջարկվում է Կոնգրեսին նախազգուշացնել Հայաստանի, Արցախի վրա Բաքվի հարձակման մասին:

Երկրորդով կոչ է արվում օնլայն հարթակում Հայաստանի և Արցախի մասին հրապարակումներ անել կամ կիսվել դրանցով: Երրորդով առաջարկվում է ստիպել ԵԱՀԿ-ին և ՀԱՊԿ-ին՝ դատապարտել Ադբեջանին: Կիսված չորրորդ հրապարակմամբ Քարդաշյանն առաջարկում է ԵԱՀԿ դիտորդական առաջադեմ հրթիռային համակարգերի և ձայնային սարքավորումների տեղակայման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ շփման գծի ողջ երկայնքով հարձակումների աղբյուրը որոշելու համար:

Քլոե Քարդաշյանը կիսված հրապարակմամբ իր 117 մլն հետևորդներին տեղեկացրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորները Տավուշի կողմից մոտեցել են հայկական սահմանին՝ խախտելով հրադադարը, իսկ հաջորդ օրը կրակել են Չինարի գյուղի խաղաղ բնակչության վրա, կրակել Տավուշում գտնվող դիմակների գործարանի ուղղությամբ, հայ զինվորներ են մահացել:

«Ի՞նչ կարող եմ անել ես: Ես քաջալերում եմ իմ ամերիկացի ընկերներին կրթել իրենց և պաշտպանել հայ ժողովրդին…»,-ասված է հրապարակումներից մեկում:

Քորթնի Քարդաշյանն իր «սթորի» բաժնում տեղադրել է նաև հայկական եռագույնը, Հայոց զինանշանով կախազարդով:

Ինչպես փոխանցում է 1-in. am-ը Ռոբ Քարդաշյանը կիսվել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի Հայաստանին սատարող գրառմամբ, նաև այլ օգտատերերի գրառումներով, որոնցից մեկում մասնավորապես կոչ է արվում աղոթել Հայաստանի, հայ անվախ զինվորների համար: