Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն անցած կիրակի «Քրիստոսը թագավոր է» (Jesus Is King) ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Կիրակի օրը 42-ամյա Քանյե Ուեսթը անակնկալ այցով Հովարդի համալսարան է գնացել, որտեղ էլ կազմակերպել է իր նոր՝ «Քրիստոսը թագավոր է» ալբոմի լսման միջոցառումը: Քանյեն պաշտոնապես հաստատել է, որ քրիստոնյա է:
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր զվարճության համար չեմ այստեղ: Մենք այստեղ ենք հավատ տարածելու նպատակով»,- ասել է Քանյե Ուեսթը:
Վերջերս Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանն իրենց երեխաներին մկրտել է Հայաստանում: