տուն ժամանց Քանյե Ուեսթը մտափոխվել է

Քանյե Ուեսթը մտափոխվել է

53
0

Շաբաթներ առաջ ամերիկացի ռեփեր կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը հայտարարել էր ԱՄՆ նախագահի աթոռը զբաղեցնելու իր ծրագրերի մասին, սակայն նրա կյանքում, կարծես, ինչ-որ բան փոխվել է:

Ինչպես տեղեկացնում են միջազգային պարբերականները,  Քանյեի նախընտրական շտաբի անդամ Սթիվ Քրամերը հայտնել է, որ Քանյեն «դուրս է մնացել խաղից», իսկ աշխատակազմն ամբողջությամբ հեռացվել է:

Շտաբի անդամը նշել է նաև, որ վերջիններս տխրել են ոչ միայն այն պատճառով, որ մնացել են առանց աշխատանքի, այլև այն պատճառով, որ Քանյեի հետ համագործակցությունը հաճելի է եղել իրենց համար:

Նշենք, որ Սթիվ Քրամերը հանձն էր առել օգնելու Ուեսթին իր ընտրողների շրջանում աջակցություն ստանալ Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում։