տուն ժամանց Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ցանկանում է բաժանվել Քիմ Քարդաշյանից

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ցանկանում է բաժանվել Քիմ Քարդաշյանից

149
0

Ամերիկացի ռեփեր և միլիարդատեր Քանյե Ուեսթը խոստովանել է հեռուստաաստղ և ձեռներեց Կիմ Քարդաշյանից բաժանվելու ցանկության մասին: Նա Twitter-ի իր միկրոբլոգում այդ թեմայի շուրջ մի շարք գրառումներ է հրապարակել, բայց հետո հեռացրել դրանք:

Երաժշտի խոսքով, նա արդեն երկու տարի է, ինչ փորձում է բաժանվել կնոջից: «Ես փորձում եմ ամուսնալուծվել Քիմից այն բանից հետո, երբ նա երկու տարի առաջ Waldorf հյուրանոցում հանդիպեց Միկին (խոսքն ամերիկացի դերասան Meek Mill-ի մասին է): Միկն իմ ընկերն է, նա իրեն հարգալից է պահել, բայց Քիմն անցել է սահմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Ուեսթը Քիմին մեղադրել է իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ: Երաժիշտը նաև հայտարարել է իր նոր ալբոմի թողարկման մասին և ասել, որ «Հեռու» ֆիլմն իր մասին է: «Քիմը փորձում էր բժշկի հետ հասնել Վայոմինգ, որպեսզի ինձ մեկուսացնեն, ինչպես «Հեռու» ֆիլմում, քանի որ երեկ ես արտասվում էին՝ պատմելով, թե ինչպես եմ փրկել իմ դստեր կյանքը»,- գրել է ռեփերը:

Հուլիսին ռեփերը հայտարարեց ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: Երաժշտի շրջապատից աղբյուրները հայտնել են, որ նա այդ որոշումը կայացրել է հոգեկան խանգարման սրացման պատճառով: Ուեսթը խոստացել է Սպիտակ տունը Վաքանդայի վերածել ինչպես «Սև հովազ» կինոնկարում և ցանկացել է դպրոցներ վերադարձնել «Աստծո հանդեպ վախն ու սերը»:

1in.am