Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին) գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք և Դեմավենդ քաղաքից՝ 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել՝ 11 մարդ։
Ինչպես հայտնում է IRIB-ը՝ նշվելով, որ Դեմավենդ շրջանի 60-ամյա բնակչի մահվան պատճառը գլխի վնասվածքն է։ Զոհերի թիվը հստակեցվում է։
Էպիկենտրոնը գտնվել է Թեհրան և Մազենդերան նահանգների սահմանին։
Ցնցումները, որոնց օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, զգացվել են նաև Թեհրանի կենտրոնական շրջաններում։