տուն Հասարակություն Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը վնասվել են

Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը վնասվել են

212
0

Ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի  հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: