տուն Տնտեսական «Տաշիրը» գնել է Սևան-Հրազդան հէկերի կասկադը

«Տաշիրը» գնել է Սևան-Հրազդան հէկերի կասկադը

256
0

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը գնել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն։ Այդ մասին տեղեկանում ենք «Տաշիր» ընկերությունների խմբի պաշտոնական կայքից։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն պատկանում էր «Ռուսհիդրո» ընկերությանը։ Այս ընկերությանն էր պատկանում Սևան-Հրազդան հէկերի կասկադը։

«Տաշիր» ընկերությունն ամբողջությամբ մարել է «Ռուսհիդրո»-ի կուտակած պարտքերը, նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ու Ասիական բանկին կուտակած պարտքերը։ Կասկադի արժեքը գնահատվել է 2,7 միլիոն դոլար։

Նշենք, որ «Տաշիր» ընկերությունը նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերն է։