տուն Քաղաքական Միջազգային Վրաստանում, ձնաբքի պատճառով, 12 գյուղ կտրված են արտաքին աշխարհից

Վրաստանում, ձնաբքի պատճառով, 12 գյուղ կտրված են արտաքին աշխարհից

119
0

19122

Տեղացած առատ ձյան պատճառով Վրաստանի վերին Աջարի շրջանի շուրջ 12 գյուղեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Բացի այդ, ձնահոսքի պատճառով արգելափակվել է Բաթումի — Ադիգենի երկաթգիծը։

«Չնայած վատ եղանակային պայմաններին, գրեթե ամբողջ օրվա ընթացքում իրականացվել են ճանապարհների մաքրման աշխատանքներ, սակայն առատ ձյունը և ուժեղ քամին զրոյացրել է ճանապարհային բրիգադների աշխատանքը որոշ հատվածներում»,-  ասել է Աջարիայի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը։

Բացի այդ, վթարների պատճառով զոհվել է մեկ մարդ, երկուսը գտնվում են ծանր վիճակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here