Տեսանյութում երևում է հսկա մրրկասյունը, որը շատ մոտ է նկարահանման վայրին։ Նախնական տվյալների համաձայն՝ ոչ ոք չի տուժել, բայց տասնյակ ծառեր են տապալվել։
Վոլոգդայի մարզի բնակիչները տեսել են բնական մի երևույթ, որը հատուկ չէ տվյալ տարածքին։ Տեսագրության հեղինակ Անդրեյ Բեգունովը գրում է, որ բարեբախտաբար, զոհեր չեն եղել․ մրրկասյունը շրջանցել է բնակելի շենքերը։ Նա նշել է, որ ինքը ծնունդով Մուրմանսկից է, Վոլոգդայի մարզ է մեկնել հանգստանալու համար։
«Շատ տպավորիչ տեսարան է, բայց նաև սարսափելի է կործանիչ հզորության պատճառով։ Ամբողջ գիշեր անձրև ու կայծակ էր», — պատմել է ականատեսը։
Արդեն հայտնի է, որ մի քանի ծառեր են արմատախիլ եղել։ Դրանց շարքում է 145-ամյա սոճին, որը vesti.ru-ի տվյալներով` գրանցված է Հին ծառերի ազգային ռեեստրում։
Մրրկասյան հետևանքները հայտնաբերվել են առավոտյան, երբ բնությունն արդեն հանդարտվել է։