տուն Հասարակություն Առողջապահություն Վերջին չորս օրերին մարզի ցուցանիշները հուսադրող են. Գնել Սանոսյան

Վերջին չորս օրերին մարզի ցուցանիշները հուսադրող են. Գնել Սանոսյան

209
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մոտ 20 օր Գեղարքունիքը մնում էր այն մարզը, որտեղ դեպքեր չկային:

«Եվ դա բերեց նրան, որ Հայաստանի տարբեր վայրերից մեր քաղաքացիները տեղափոխվեցին մեզ մոտ… Դժբախտաբար, մենք որոշ վայրերում ունեցանք խոշոր բռնկումներ և ստիպված եղանք բնակավայրեր փակել, բայց ձեռնարկված միջոցառումների արդյունքում, կարող եմ ասել, որ վերջին 4 օրերին մարզի ցուցանիշները բավականին հուսադրող են: Եղել է՝ 2 օր 12-14 դեպք ենք ունեցել և 2 օրը մեկ՝ 4 դեպք, մյուս օրը՝ 5 դեպք, ինչը նախորդ օրերի համեմատ բավական հուսադրող է»,- ընդգծեց մարզպետը: