տուն Հասարակություն Առողջապահություն Վարչապետի տիկինը դիմում է հայ հանրությանը

Վարչապետի տիկինը դիմում է հայ հանրությանը

188
0
Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմում է հայ հանրությանը: «Սիրելի՛ ընկերներ,

Աշխարհի տարբեր երկրներում ապրող ճանաչված հայ արվեստագետները միավորվել են «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական միջոցառման շուրջ՝ օգնելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:

Համերգի ողջ հասույթն ուղղվելու է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին:

Դիտեք համերգն այսօր երեկոյան 22։00-ին Հանրային հեռուստաընկերությամբ կամ «Togetherforchildren» YouTube-յան ալիքով։

ԴԱՐՁԵՔ ՄԵՐ ԸՆԿԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ»: