տուն Քաղաքական Վարդան Պետրոսյանի կալանավորումը վարչախմբի հերթական մանիպուլյացիան էր

Վարդան Պետրոսյանի կալանավորումը վարչախմբի հերթական մանիպուլյացիան էր

229
0

Նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո Շանթ Հարությունյանի սկսած հեղափոխությունը լրատվամիջոցների և հանրային քննարկումների թիվ մեկ թեման էր: Դրա մասին գրվող նյութերը ամենամբարձր դիտելիությունն էին ունենում, հանրության շրջանում բոլորը խոսում էին այդ մասին: Կարծես Շանթ Հարությունյանի սկսած հեղափոխությունը, գոնե խոսակցությունների մակարդակում, հասունանում էր: Իսկ որտեղ կա խոսակցություն, այնտեղ էլ առաջանում է այդ գաղափարի գիտակցական մակարդակում սաղմնավորում, բյուրեղացում: Եվ ինչպես ասում են, կարևորը հեղափոխությունը, հաղթանակը գիտակցության մեջ ունենալն է, իսկ այդ ամենը նյութականացնելը ընդամենը տեխնիկայի և ժամանակի հարց է:

Այս ամենը հստակ գիտակցում էր նաև վարչախումբը, հետևաբար անհրաժեշտություն էր առաջացել դաշտ նետել այս թեմային որոշակի համարժեքություն ունեցող, սակայն նույն վարչախմբի համար առավել նվազ վտանգավորություն ներկայացնող թեմա: Իսկ ոչ մի թեմա ավելի լայն տարածում և արձագանք չէր գտնի, քան հանրության սիրելի արվեստագետ Վարդան Պետրոսյանի անհասկանալի և անհիմն կալանավորումը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ  Վարդան Պետրոսյանին այս պահին կալանավորելու բավարար հիմքեր չկային և դատարանը իրականացրել է ուղղակի պատվեր: Սա կարող ենք վերագրել նրան, որ վարչախումբը վրեժ է լուծում վերջին շրջանում Վարդան Պետրոսյանի ընդդիմադիր կեցվածքի, իշխանությունների քննադատության, հետընտրական զարգացումներին ունեցած մասնակցության համար: Սակայն ոչ մի բան չէր խանգարում դա իրականացնել գործի քննության ընթացքում` հիմնավորելով Վարդան Պետրոսյանի մեղավորությունն ու ամենախիստ պատիժը նշանակելով:

Վարչախմբի վերահսկողության տակ գտնվող մեդիաները ամբողջովին լծվեցին այս գործին՝ իհարկե, բավական լավ մեդիահումք ստանալով ՀՀ «անկախ» դատական համակարգից: Պատահական չէր նաև, որ այս մասին սկսեցին բավական կոշտ արտահայտվել տարիներ շարունակ լռած, նախընտրական շրջաններում վարչախմբին և Սերժ Սարգսյանին գովերգած պալատական երգիչները: Ի վերջո, արդյունքը պատրաստ էր. մեդիադաշտը ամբողջովին լցված էր Վարդան Պետրոսյանի կալանավորումը դատապարտող կամ արդարացնող նյութերով, այնպես, կարծես երկու օր առաջ ոչ մի բան տեղի չէր ունեցել:

Այս պայմաններում Վարդան Պետրոսյանի կալանավորման փաստը ցանկացած դեպքում աշխատում է հօգուտ վարչախմբի և Սերժ Սարգսյանի: Մի կողմից, այն հաստատապես դարձել է հանրային բացասական լիցքերի շեղման կատարյալ գործիք, մյուս կողմից` դրա անհրաժեշտությունն այլևս չլինելու պարագայում կարող է ծառայեցվել որպես «գեղեցիկ չէ» բազմասերիանոց ֆիլմի հերթական սերիա` ևս մեկ անգամ ստեղծելով առկա խնդիրների մասին վերջում իմացող Սերժ Սարգսյան բարի դատավորի կերպարը, ինչն էլ կշտապեն ամրապնդել «ապստամբած» պալատական երգիչները:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here