տուն Քաղաքական Հայաստան Վատ իմաստով կրկին ռեկորդային թիվ է գրանցվել` 771 նոր դեպք. Արսեն Թորոսյան

Վատ իմաստով կրկին ռեկորդային թիվ է գրանցվել` 771 նոր դեպք. Արսեն Թորոսյան

244
0

Մեկնարկեց կառավարության նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսային վիճակի մասին և ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել իրավիճակը երկրում:

Նախարար Թորոսյանն ասաց, որ վատ իմաստով կրկին ռեկորդային թիվ է գրանցվել` 771 նոր դեպք:

«Կատարվել  է 2336 հետազոտություն: Հոսպիտալիզացիայի առումով ունենք կայուն վիճակ: Մահճակալային ֆոնդի մասով կասեմ, որ մի քանի ազատ տեղեր կան, բայց դրանք շատ արագ լրացվում են: Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը տատանվում է վեց հարյուրի սահմանում: Իսկ թոքերի արհեստական սարքերին է միացված քառասուն հոգի»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Վարչապետն էլ հարցրեց` վարակի տարածման առումով ինչ գնահատական և պատկերացում ունեք:

Հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ թեստավորման ծավալների մեծացումը կբերի նոր դեպքերի հայտնաբերման, քանի որ շատ քաղաքացիներ կարող են վարակված լինել, բայց ախտանշաններ չունենան:

Հայկ Մագոյան