տուն Աշխարհ Վանա լճում փախստականներ են խեղդվել

Վանա լճում փախստականներ են խեղդվել

297
0

Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որն ավելի քան 60 փախստական էր տեղափոխում։

Նշվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը, լճից դուրս է բերվել ևս18 փախստականի դի։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 60-ի դիերը։

Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107մ խորության վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական ջոկատները և ոստիկանական ուժերը Վանա լճի Կտուց կղզու շրջակայքում շարունակում են դիերի որոնման աշխատանքները։

Ինչպես հայտնում  է ermenihaber.am-ը, Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հունիսի 27-ին։

Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ Ենթադրվում է, որ փախստականներն Իրանի կողմից են ապօրինի կերպով հատել Թուրքիայի սահմանն ու մտել Վանի նահանգ։