տուն ժամանց «Վա՜յ, ուրիշ Անահիտ»․ Անահիտ Կիրակոսյանի նոր ֆոտոշարքը

«Վա՜յ, ուրիշ Անահիտ»․ Անահիտ Կիրակոսյանի նոր ֆոտոշարքը

943
0

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը տարբերվող նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Իսկ զրույցի ընթացքում անդրադարձել է ոչ միայն նկարահանումներին, այլեւ պատմել է, թե ինչպես է պատրաստվում գալիք տոներին:

Անահիտը նշել է, որ սիրում է իր արտաքինում փոփոխություններ անել եւ նոր կերպարներով ներկայանալ.«Վաղուց նոր ֆոտոշարք չունեի եւ ուզում էի այլ կերպ ներկայանալ, որպեսզի մարդիկ տեսնեին եւ ասեին՝ վա՜յ, ուրիշ Անահիտ, նա կարող է լինել նաեւ այսպիսին»: Նա խոստովանել է նաեւ, որ լուսանկարահանման բուն ընթացքը չի սիրում, ինչը չի կարող ասել արդյունքի մասին:

Խոսելով առաջիկա տոների մասին՝ դերասանուհին նշել է, որ արդեն սկսել են պատրաստվել.«Շուտով բոլորով կզարդարենք տոնածառը, իսկ Ամանորի գիշերը կլինենք ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ ես կաշխատեմ: Քանի որ տոնն ընտանեկան է, ընտանիքիս բոլոր անդամներն ինձ հետ կլինեն: Միշտ փորձում ենք այդ օրը միասին լինել, միմյանց բարեմաղթանքներ ենք հղում, երազանք մտապահում եւ, իհարկե, փոխանակվում նվերներով»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։