տուն Լուրեր Սփյուռքի նախարարությունը դեսպանատներ է բացո՞ւմ

Սփյուռքի նախարարությունը դեսպանատներ է բացո՞ւմ

116
0

Hranush

 

«Եթե այսպես արտագաղթի տեմպերն ու ՀՀ դեսպանաներում Սփյուռքի նախարարության հաստիքներն աճեն, Սփյուռքի նախարարությունը դառնալու է համայն հայության նախարարություն»,- այսօր Աժ-ում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջինս հարց է ուղղել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այդ հաստիքների վերաբերյալ` ոչ նորմալ համարելով այդ հաստիքների գոյությունը, ապա շարունակել է. «Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանի բալանսից անցնում է Ձեր՝ Սփյուռքի բալանս: Միայն Լարսի սահմանային անցակետով մեկ ամսվա ընթացքում 160 000 հայաստանցի է անցել։ Սա ողբերգություն է, և այն, որ Սփյուռքի կառույցները մեծանում են, ձեր ոլորտը մեծանում է, ոլորտի ֆինանսավորումը շատանում է չգիտեմ: Հիմա հարցը ես նորմալ չեմ համարում, որ դեսպանատներում, որոնք ներկայացնում են ՀՀ-ն, Սփյուռքի նախարարությունում պետք է ունենա հաստիք, դա ինչ է նշանակում։ Դուք այս պետության մեջ չեք, կամ այդ հաստիքներն ինչ պետք է անեն առանձին, որ չի անում այդ դեսպանատունը, թե կամաց-կամաց Շարմազանովի ասածն եք հաստատում, որ սփյուռքը ուժեղանում է Հայստանի հաշվին»:

Հրանուշ Հակոբյանը պատասխանել է, ասելով որ Սփյուռքի նախարարությունը դեսպանություններում իր ներկայացուցիչները չունի։ Այնտեղ ընդամենը ավելացել են դիվանագետների հաստիքներ, որոնք կաշխատեն սփյուռքի հետ։ «Օրինակ ՌԴ դեսապանատան դիվանագիտական աշխատողների թիվը բավարար չէ, որ ամեն ինչով զբաղվեն, ուղղակի մեկ հաստիք ավելացվեց, որ աառավել ուշադրություն դարձնեն սփյուռքին։ Ընդամենը ուժեղացրեցինք մեր դիվանագիտական ներկայացուցչությունը»,-նշել է նա։ Այդ հարցի հետ կապված պարզաբանմամբ հանդես է եկել նաև ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը, ով այդ հաստիքների հետ կապված կարծիք է հայտնել, որ տպավորություն է, թե Սփյուռքի նախարարությունը դեսպանատներ է բացում: «Դա նորմալ պրակտիկա է արտգործնախարարության համար , քանի որ դեսպանատան աշխատանքը բազմաբնույթ է ու այն պետք է ներառի նաև սփյուռքի հետ աշխատանք: Այնպես որ Սփյուռքի նախարարությունը պարզապես պետք է համագործակցի դեսպանատների հետ»,-նշել է Արզումանյանը:

 

Էմմա Պալյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here