Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» մրցանակաբաշխությունը և հայտնի դարձան 2013թ կինոոլորտում լավագույնների անունները։
Լավագույն ֆիլմի տիտղոսին արժանացել է Սթիվ Մաքուինի «Մենության 12 տարին» ֆիլմը։ Բեմ բարձրացած ռեժիսորը հայտարարել է, որ «այս մրցանակը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե ինչ է ստրկությունը»։
«Օսկարի» մյուս հիմնական անվանակարգերը՝ ստորև․
«Տարվա լավագույն ֆիլմ»՝ «Ստրկության 12 տարին»
«Տարվա լավագույն դերասան»՝ Մեթյու Մաքոնահի («Գնորդների դալասյան ակումբ»)
«Տարվա լավագույն դերասանուհի»՝ Քեյթ Բլանշետ («Հասմիկ»)
«Տարվա լավագույն ռեժիսոր» ՝ Ալֆոնսո Կուարոն («Գրավիտացիա»)
«Լավագույն սցենար»՝ Սփայք Ջոնս («Նա»)
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ»՝ «Մեծ գեղեցկություն» (ռեժ․ Պաոլո Սորենտինո, Իտալիա)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Սառցե սիրտը» (Ջենիֆեր Լի)
«Լավագույն օպերատորական աշխատանք»՝ Էմանուել Լյուբեցկի («Գրավիտացիա»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Լյուպիտա Նիոնգո («Ստրկության 12 տարին»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ջորեդ Լետո («Գնորդների դալասյան ակումբ»)