տուն Հասարակություն Իրավական Ստուգայցերի հետևանքով զինծառայողներ են բերման ենթարկվել

Ստուգայցերի հետևանքով զինծառայողներ են բերման ենթարկվել

368
0

Ռազմական ոստիկանության (ՌՈ) բաժիններ են բերման ենթարկվել մի խումբ զինծառայողներ, որոնք բացակայել են մարտական պատրաստության դասընթացներից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 7-ին ՌՈ-ն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր է արել ԶՈւ բազմաթիվ զորամասեր՝ բացահայտելով մի շարք խախտումներ։

Այցերի նպատակն էր ստուգել զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտել մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը:

Զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների հարցով արձանագրություններ են կազմվել, որոնց հիման վրա ծառայողական քննություններ կտարվեն։

Անսպասելի ստուգայցերը շարունակական են լինելու, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն կպատժվեն։