տուն Աշխարհ Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը

Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը

134
0

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում մայիսի 8-ին անհայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը:

Տեղեկացվում է, որ դուռը այրելու փորձը չի հաջողվել, դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը:

Gazete Karınca պարբերականի տեղեկությունը փոխանցում է Tert.am-ը՝ նշելով, որ դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը, տեղեկացնելով որ հանցագործը ձերբակալվել է:

«Անհայտ անձը եկեղեցու դուռը այրել փորձելուց հետո փախել է: Հիմնադրամի տնօրենների խորհուրդը անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի ոստիկանության փոխտնօրենը կապվել է պատրիարքարանի հետ, իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և խոստացել է, որ հանցագործն անպայման, կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,-ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

«Կորոնավիրուսը սրանք են բերել»,-ասել է եկեղեցու դուռը այրել փորձած Մ.Կ.-ն` բացատրելով իր արարքի պատճառը:

Վերջին տարիներին սա հայկական եկեղեցիների վրա կատարված առաջին հարձակումը չէ Թուրքիայում, մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող խոսքեր են գրվել: